ԱՄՆ Մինեսոտա նահանգի ոստիկանությունը երկօրյա գործողություններից հետո այսօր ձերբակալել է դեմոկրատ օրենսդիրների վրա զինված հարձակումների հեղինակին։
57-ամյա Վենս Լյութեր Բոուլթերը մեղադրվում է նահանգային սենատի անդամ Մելիսա Խորթմանի և նրա ամուսնու սպանության, ինչպես նաև սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը վիրավորելու համար։
Մինեսոտայի դատախազության պնդմամբ՝ շաբաթ առավոտյան իրականացված հարձակման դրդապատճառները քաղաքական էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինեսոտայում կրակել են երկու դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, մեկը մահացել է