Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հարաբերականորեն դրական» է արձագանքել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծին։
ԱՄՆ սենատորներն առաջարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծ:
«Նա հարաբերականորեն դրական արձագանքեց, ինչն ինձ համար լավ նորություն է», - ասել է Մակրոնը՝ խոսելով G7 գագաթնաժողովի ժամանակ։
Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ ավելի վաղ, հայտարարել էր, որ ձգձգում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, քանի դեռ պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել համաձայնության Մոսկվայի հետ Ուկրաինայում պատերազմը ավարտելու շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից