Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում մեկնարկող Լե-Բուրժեի հեղինակավոր ավիասրահի կազմակերպիչները հրահանգել են փակել Իսրայելի ռազմարդյունաբերական չորս ընկերությունների տաղավարները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տաղավարները հատուկ կառուցված սև պատով են փակվել այն բանից հետո, երբ իսրայելական կողմը հրաժարվել է հեռացնել այնտեղ ցուցադրվող հարձակողական սպառազինության նմուշները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող