Փեզեշքիան․ «Մենք երբեք ագրեսոր չենք եղել»

Iran US

«Մենք ագրեսորներ չենք և երբեք չենք եղել», - Х-ի իր օգտահաշվում այսօր գրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը միասնաբար դիմակայում են «դաժան հանցագործին»։

«Եվ քանի որ մեր ժողովուրդը շարունակում է այս պայքարը, կառավարությունն իր բոլոր կարողությունները օգտագործելով ևս փորձում է կանխել մարդկանց բնականոն կյանքի ցանկացած խաթարում», -գրել է Իրանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող