Ուկրաինայում առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել Կիևին և այլ քաղաքներին ռուսական օդային հարվածների հետևանքով։ Նախագահ Զելենսկին, որն այսօր մեկնում է Կանադա՝ G7 գագաթնաժողովին, ռուսական հարվածները որակել է «ահաբեկչություն»։
«Օգտագործվել է ավելի քան 440 անօդաչու թռչող սարք և 32 հրթիռ։ Սա Կիևին հասցված ամենասարսափելի հարձակումներից մեկն էր», - գրել է նա X-ում։
Ակնկալվում է, որ Զելենսկին G7-ի առաջնորդների հետ կքննարկի պատերազմը դադարեցնելու ուղիները։ Բանակցային ջանքերը առաջնորդող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, արդեն լքել է հավաքը՝ Իսրայել-Իրան հակամարտության պատճառով։
15 զոհ, մոտ 100 վիրավոր՝ Ուկրաինայում ռուսական օդային հարվածների հետևանքով
