Մատչելիության հղումներ

Թրամփ․ Խամենեիին չենք սպանի՝ առայժմ


ԱՄՆ նախագահը այսօր կտրուկ սրեց իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։

«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Մենք չենք պատրաստվում նրան ոչնչացնել (սպանել), գոնե ոչ այժմ», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում, հավելելով,- «Մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա»։

Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ պնդել է, թե «մեր համբերությունը սպառվում է», մեկ այլ գրառմամբ էլ պահանջել, որ Իրանը առանց նախապայմանների «ՀԱՆՁՆՎԻ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG