Մատչելիության հղումներ

Պետք է «իրական վերջ դնել» Թեհրանի միջուկային ծրագրին. Դոնալդ Թրամփ


Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ՝ «իրական վերջ դնել» Թեհրանի միջուկային ծրագրին։

Չնայած մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել էր, որ ընթանում են բանակցություններ, և շուտով խաղաղություն կհաստատվի, այսօր հերքել է տեղեկությունները, որ աշխատում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։

Ավելի վաղ՝ այսօր, Դոնալդ Թրամփը կոչ էր արել Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG